ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վերին Լարսը հատել է 175 բեռնատար, կանցնեն ևս 200-ը․ մաքսակետն աշխատում է արագացված ռեժիմով

Վերին Լարսը հատել է 175 բեռնատար, կանցնեն ևս 200-ը․ մաքսակետն աշխատում է արագացված ռեժիմով
04.07.2018 | 13:38

Վերին Լարս անցակետում ավտոմեքենաների կուտակումների հետ կապված տեղեկատվությունը ստանալուց հետո Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անմիջապես կապ են հաստատել տեղի իշխանությունների հետ՝ պարզելու խնդրի հետ կապված մանրամասները` հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցները րոպեներ առաջ գտնվում էին վրաց-ռուսական սահմանի Ստեփանծմինդա-Լարս անցակետին հարող տարածքում, որտեղ հանդիպել են այնտեղ կայանած հայ վարորդներին և անցակետի վրացական հատվածի ղեկավարության հետ։ Վարորդները տեղեկացրել են, որ արդեն երկու օր է` սահմանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Սնո գյուղում գործում է բեռնատարների համար նախատեսված հավաքատեղի (տերմինալ), որի բացումն ըստ վարորդների՝ ճիշտ քայլ է, քանի որ տերմինալում ստեղծված են բոլոր հարմարավետ պայմանները (բուֆետ, պետքարան, լոգարան և այլն), որպեսզի նրանք սպասեն սահմանը հատելու իրենց հերթին։

Մինչ տերմինալի բացումը նրանք խցանման մեջ էին սպասում իրենց հերթին, որը, ըստ վարորդների, նաև որոշակի վտանգներ էր պարունակում»,- ասաց Բալայանը։ Նրա խոսքով՝ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ զրույցում ռուսական կողմը նշել է, որ տվյալ պահի դրությամբ անցակետը հատել է 175 բեռնատար մեքենա՝ հավաստիացնելով, որ մինչ առավոտ անցակետը կանցնեն ևս 200-ը։ «Մաքսակետն աշխատում է արագացված ռեժիմով։ Ռուսական կողմը նաև տեղեկացրեց, որ մաքսակետի ծանրաբեռնվածությունը պայմանավորված է զբոսաշրջային ամենաթեժ շրջանը լինելու հանգամանքով»,- հավելեց նա։

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ