ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրոպական խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին և ԵՄ-ՀՀ հարաբերություններին վերաբերող բանաձևին

 Եվրոպական խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին և ԵՄ-ՀՀ հարաբերություններին վերաբերող բանաձևին
05.07.2018 | 13:05

Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին` իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։ «Արդյունքներ՝ կոնսենտի (համաձայնության) քվեարկություն՝ 573 կողմ, 50 դեմ, 45 ձեռնպահ: Բանաձևի քվեարկություն՝ 598 կողմ, 52 դեմ, 27 ձեռնպահ»,- գրել է նա:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ