Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Ըստ նախագծի՝ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի հուլիսի 11-ին ՝ժամը 11:00-ին` «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ու մի շարք այլ նախագծեր քննարկելու համար: