ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ իշխանությունները Թերեզա Մեյին դարձյալ հրավիրում են Ռուսաստան՝ դիտելու Անգլիայի հավաքականի խաղը․ The Guardian

ՌԴ իշխանությունները Թերեզա Մեյին դարձյալ հրավիրում են Ռուսաստան՝ դիտելու Անգլիայի հավաքականի խաղը․ The Guardian
05.07.2018 | 13:19

ՌԴ իշխանությունները Մեծ Բրիտանիայի վարչապետին ֆուտբոլի աշխարհի առաջնորությանը ներկա գտնվելու նոր հրավեր են ուղարկել, երբ Անգլիայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հրավերի մասին հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը: Այս պահին վարչապետ Մեյը չի պատրաստվում խախտել Ռուսաստան մեկնելու իր կաբինետի հայտարարած բոյկոտը:

«Սակայն չի կարելի վստահությամբ պնդել, թե ինչ կանի Մեյը, եթե հավաքականը դուրս գա եզրափակիչ»,- գրում է թերթը: Թերեզա Մեյը ֆուտբոլի մեծ երկրպագու է: Բրիտանական մամուլը գրում է, որ հուզմունքի պատճառով նա չի դիտել նախօրեին Կոլումբիայի և Անգլիայի թիմերի միջև խաղավերջի «տասնմեկ մետրանոցները», որոնք ի վերջո հաղթանակ բերեցին անգլիացիներին:

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ