ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լավրովն անիրատեսական է համարում Իրանի՝ Սիրիայից հեռանալըԼավրովն անիրատեսական է համարում Իրանի՝ Սիրիայից հեռանալը

Լավրովն անիրատեսական է համարում Իրանի՝ Սիրիայից հեռանալըԼավրովն անիրատեսական է համարում Իրանի՝ Սիրիայից հեռանալը
05.07.2018 | 13:21

Բացարձակապես անիրատեսկան է սպասել, որ Իրանը կհեռանա Սիրիայից և կդադարի խաղալ իր դերը տարածաշրջանում` Հորդանանի ԱԳ նախարարի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ արևմտյան ԶԼՄ-ներում Իրանի հարցը քննարկվում է չափազանց պարզեցված համատեքստում` անփորձ ընթերցողների և հեռուստադիտողի համար ասվում է, որ Իրանը պետք է դուրս գա Սիրիայից, «և այդ ժամանակ ամեն ինչ տեղը կընկնի»:

«Ընդ որում, դա պրոյեկտվում է ոչ միայն Սիրիայի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա: Իրանը, իբր, պետք հեռանա բոլոր տեղերից, և այդ ժամանակ ամենուր երջանկություն կլինի»,- ասել է Լավրովը:
«Հասկանալի է, որ դա բացարձակապես անիրատեսական է, և լուծել խնդիրները տարածաշրջանում առանց առանցքային երկրների, այդ թվում՝ Իրանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի և շատ ուրիշների, չի ստացվի»,- ընդգծել է Լավրովը:

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ