ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վաղվանից օդի ջերմաստիճանը կնվազի, շաբաթ և կիրակի՝ կարճատև անձրևներ

Վաղվանից օդի ջերմաստիճանը կնվազի, շաբաթ և կիրակի՝ կարճատև անձրևներ
05.07.2018 | 13:25

Հուլիսի 5-6-ին, հուլիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 7-8-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է, Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:


Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը շարունակում է բաց մնալ միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսի 12-ին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Շաբաթ օրվանից Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրին՝ մոտ 200- մետրանոց հատվածը միակողմանի փակ է. կատարվում են շինարարական աշխատանքներ:


Հայաստանի մյուս բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ