Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները Գործողությունների համատեղ համապարփակ պլանի պատճառով, որոնք ազդում են երրորդ երկրների և Ավստրիայի վրա, միջազգային իրավունքի խախտում են` Վիեննայում հայտարարել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը:
«Ավստրիան և ԵՄ-ն նպատակամիտված են Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման պայմանների բարելավմանը: Ավստրիան ափսոսում է Գործողությունների համատեղ համապարփակ պլանից ԱՄՆ-ի դուրս գալու համար, մենք նաև ափսոսում ենք Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու որոշման համար»,- ասել է Վան դեր Բելենն Իրանի նախագահ Հասան Ռոհանի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում:
«Խնդրո առարկան ոչ միայն Իրանի դեմ ուղղակի պատժամիջոցներն են, որ վնասում են Ավստրիային: Այդ երկրորդական պատժամիջոցներն իրենց արտերկրային կիրառման պատճառով խախտում են միջազգային իրավունքը: Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ի նկատամամբ այս տեսակետի կողմնակիցն է»,- հավելել է նա: