ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում շնորհավորել է ամերիկացիներին Անկախության օրվա առթիվ, որը նշվում է հուլիսի 4-ին: «Ծնունդդ շնորհավոր, Ամերիկա»,- գրել է Թրամփն ու լուսանկարներ կցել գրառմանը, որոնցում տիկնոջ` Մելանիայի հետ հրավառություն է դիտում ու մասնակցում տոնակատարությանը: Անկախության օրը գլխավոր պետական տոնն է ԱՄՆ-ում, նշվում է 1776-ին Անկախության հռչակագրի ընդունման պատվին, որը սկիզբ դրեց ԱՄՆ պատմությանը որպես պետություն: