ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իլհամ Ալիևը պահանջել է հայտնաբերել և պատժել Մինգեչաուրի հէկի վթարի մեղավորներին

Իլհամ Ալիևը պահանջել է հայտնաբերել և պատժել Մինգեչաուրի հէկի վթարի մեղավորներին
05.07.2018 | 22:21

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը էներգետիկ համակարգում: Նա ասել է, որ իր կարգադրությամբ պետական հանձնաժողով է ստեղծվել՝ ուսումնասիրելու Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանի վթարի պատճառները և հայտնաբերելու մեղավորներին:

Ալիևը նշել է, որ երկու անգամ տեղի ունեցած վթարները մեծ հարված են հասցրել երկրի էներգետիկ համակարգին: «Անհրաժեշտ է լուրջ հետաքննություն անցկացնել: Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- հուլիսի 4-ի խորհրդակցությանը ասել է Ադրբեջանի նախագահը:


Վերջին օրերին Մինգեչաուրի խոշոր հէկում երկու վթար է տեղի ունեցել: Ադրբեջանը գրեթե ամբողջովին հոսանքազրկվել էր:

Դիտվել է՝ 1227

Մեկնաբանություններ