ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ՕՊԵԿ-ին նվազեցնել գազի գները՝ նշելով, որ այժմ կազմակերպությունը միայն բարձրացնում է վառելիքի գները:
«ՕՊԵԿ-ը պետք է հիշի, որ գազի գինը բարձրանում է, իսկ նրանք քիչ բան են անում օգնելու համար: Նրանք գներն անընդհատ բարձրացնում են, մինչ ԱՄՆ-ը նրանց շատ անդամների պաշտպանում է շատ փոքր գումարի դիմաց»,- գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ի իր էջում: Նա նշել է, որ դա «պետք է լինի երկկողմանի գործընթաց»: «Անհապաղ իջեցրե՜ք գները»,- ասել է ԱՄՆ նախագահը։