ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանը սպառնացել է արգելափակել Հորմուզի նեղուցը նավթի մատակարարումների համար

Իրանը սպառնացել է արգելափակել Հորմուզի նեղուցը նավթի մատակարարումների համար
05.07.2018 | 22:26

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը նավթ տեղափոխող օտարերկրյա նավերի համար փակելու և Պարսից ծոցում նավթի մատակարարումներն արգելափակելու պատրաստակամության մասին, եթե ԱՄՆ-ը փորձի հասնել իրանական նավթի վաճառքի արգելքին` հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Սարալա» բազայի հրամանատարի տեղակալ Իսմաիլ Կոուսարին՝ YJС պորտալին տված հարցազրույցում:

«Եթե նրանք պատրաստվում են արգելափակել իրանական նավթի արտահանումը, մենք թույլ չենք տա նավթ արտահանել աշխարհի այլ երկրներ Հորմուզի նեղուցով»,- ասել է Կոուսարին և հավելել, որ «ԱՄՆ-ի ցանկացած թշնամական գործողություն նրանց թանկ կարժենա»: Նա նաև նշել է, որ Պարսից ծոցից Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային նավթի 20 տոկոսը:

Դիտվել է՝ 1130

Մեկնաբանություններ