ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տեր Վահրամ. Սուրբ Գեղարդը վաճառվելու կամ վնասվելու մասին լուրերը կեղծ են

Տեր Վահրամ. Սուրբ Գեղարդը վաճառվելու կամ վնասվելու մասին լուրերը կեղծ են
06.07.2018 | 18:20

Մայր Աթոռ Սուրբ Էջմիծանի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հերքում է Աստվածամուխ Գեղարքը կտրելու, վաճառելու մասին լուրերը:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ լուրերը, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել է կամ վնասվել, կեղծ են։


Առաջիկային այն դուրս կբերվի հավատացելոց երկրպագության համար և մեր ժողովուրդը կտեսնի, թե համաքրիստոնեական սրբությունն անխաթար է և անվնաս»,- տեղեկացնում է նա:

Նշենք, որ Մայր աթոռի դիվանապետ Տեր Արշակը քիչ առաջ Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների հետ զրույցում հայտարարեց, որ Գեղարդից մի հատված կտրել են ու նվիրել ռուս քաղաքապետներից մեկին:

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ