ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանը Ամուլսարում է

Նիկոլ Փաշինյանը Ամուլսարում է
06.07.2018 | 18:24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռով ժամանեց Ամուլսար։ Այսօր ողջ օրը նա Վայոց ձորի մարզում է հանդիպումներ անցկացնելու։ Առաջին կանգառը ոսկու հանքում է։ Ակնկալվում է, որ վարչապետը հանդիպում կունենա ոչ միայն Ամուլսարի ղեկավարության հետ, շրջայց կկատարի հանքավայրի տարածքում, այլև կհանդիպի բնապահպանների հետ։ Թեև Ամուլսարում ոսկու արդյունահանման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունը վստահեցնում է, որ բնապահպանական որևէ վտանգ չկա, երկու շաբաթ է բնապահպանները բողոքի ակցիա են իրականացնում՝ պնդելով, որ հանքավայրը շահագործողները չեն կատարել իրենց խոստումը և չեն պահպանել բնապահպանական նորմերը:

Անդրադառնալով բնապահպանական խնդիրներին, կապանցիներից մեկի հարցին ի պատասխան, վարչապետն ասաց, որ իր իշխանության օրոք հանքերը շահագործվելու են ՀՀ օրենքի տառին համապատասխան։ Ամուլսարից վարչապետն ուղևորվելու է Եղեգնաձոր, որտեղ Վայոց ձորի համայնքների, գյուղերի, քաղաքների ղեկավարների հետ հանդիպում կունենա, ապա հավաքներ կանցկացնի Եղեգնաձորի և Արենիի հրապարակներում, կպատասխանի տեղացիների հարցերին։

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ