Եվրոպական հանձնաժողովը երեկ որոշել է մինչև 2019 թվականի հունվարի 31-ը երկարաձգել Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտների նկատմամբ պատժամիջոցները: Որոշումն ընդունվել է, ինչպես կանոնն է պահանջում, գրավոր և միաձայն: Պատժամիջոցներն առնչվում են Ռուսաստանի ֆինանսական համակարգին, էներգետիկային, պաշտպանության բնագավառին, երկակի նշանակության արտադրանքին: