ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռոհանին և Մերկելը քննարկել են միջուկային գործարքի պահպանումը

Ռոհանին և Մերկելը քննարկել են միջուկային գործարքի պահպանումը
06.07.2018 | 18:27

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցում հայտարարել է, որ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի փաթեթը միջուկային գործարքի պահպանման համար հիասթափեցնող է:

«Ցավոք, առաջարկված փաթեթում բացակայում են գործնական լուծումները և հստակ մեթոդը համագործակցությունը շարունակելու համար և մատնանշվում է միայն պարտավորության ընդհանուր բնույթը, որի մասին ավելի վաղ իր հայտարարություններում նշել էր Եվրամիությունը»,- ասել է Ռոհանին:


Նա նաև հույս է հայտնել, որ միջուկային գործարքի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որը հուլիսի 6-ին կայանալու է Վիեննայում, հստակ և ուղիղ ազդակ կտա հնգյակի և Իրանի հետագա համագործակցությանը:

Դիտվել է՝ 1254

Մեկնաբանություններ