ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆրանսիայի ԱԳՆ. Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատասխանը կմշակվի նոյեմբերին

Ֆրանսիայի ԱԳՆ. Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատասխանը կմշակվի նոյեմբերին
06.07.2018 | 18:28

Իրանի և նրա հետ առևտուր անող ձեռնարկությունների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների բազմակողմ պատասխանը կմշակվի նոյեմբերին` RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լը Դրիանը՝ մեկնաբանելով համաշխարհային հանրության արձագանքն ԱՄՆ-ի էքստերիտորիալ միջոցներին:

«Այդ թեման օրակարգում է»,- ասել է Ֆրանսիայի նախարարը: «Պատժամիջոցները կսկսեն գործել օգոստոսին: Մինչ այդ մենք շատ քիչ ժամանակ ունենք: Բայց նոյեմբերին, երբ սպասվում է երկրորդ ալիքը, մենք պետք է որոշումներ մշակենք»,- ասել է նա:

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ