Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է միջազգային աուդիտ անցկացնել էներգետիկ համակարգում, որը վերջին օրերին շարքից դուրս է եկել գլխավոր՝ Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանում պայթյունի հետևանքով:
Ադրբեջանի կառավարությունը հայտնում է, որ էներգետիկ համակարգի վթարը հանգեցրել է կորուստների նավթային արդյունաբերությունում։ Փոխվարչապետ Յագուբ Էյուբուվի խոսքով՝ վթարի պատճառով դադարեցվել են SOCAR-ի գործարանների բոլոր նավթամշակման աշխատանքները: Ադրբեջանի էներգետիկ համակարգում ստեղծված ճգնաժամի ֆոնին, ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, Վրաստանը կրկնակի մեծացրել է Ադրբեջանին մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները: