ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Յունկեր. Թրամփի հետ հանդիպումը կօգնի վերացնելու առևտրի շուրջ տարաձայնությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև

Յունկեր. Թրամփի հետ հանդիպումը կօգնի վերացնելու առևտրի շուրջ տարաձայնությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև
06.07.2018 | 23:48

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է դրական ազդել տարաձայնությունների հաղթահարման վրա ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առւետրի հարցերում:

Յունկերը Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է. «Մինչև հուլիսի վերջ ես կմեկնեմ Վաշինգտոն, ԱՄՆ-ի նախագահի հետ կխոսեմ առևտրի հարցերի շուրջը: Հուսով եմ՝ մենք կկարողանանք բարելավել ըմբռնման մակարդակն այդ ոլորտում»: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ Twitter-ում գրել է, որ ԱՄՆ-ը 20 տոկոսի չափով մաքսեր կսահմանի ԵՄ-ից ներմուծվող ավտոմոբիլների համար, եթե ԵՄ-ն չվերացնի առևտրական արգելքներն ամերիկյան ընկերությունների նկատմամբ: Նա Եվրոպայի ավտոարտադրողներին հորդորել է իրենց գործարանները կառուցել ԱՄՆ տարածքում: Bloomberg գործակալությունը նույն օրը հաղորդել է, որ Եվրամիությունից ավտոմոբիլների և պահեստամասերի առևտրական մաքսերը, որոնց սահմանմամբ սպառնացել Է Թրամփը, կարող են վերաբերել 300 միլիարդ դոլարի արտադրանքի և իրենցով հանգեցնել պատասխան միջոցների:

Դիտվել է՝ 1410

Մեկնաբանություններ