ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանի ԱԳ նախարարը վստահ է Չինաստանի հարցում

Իրանի ԱԳ նախարարը վստահ է Չինաստանի հարցում
06.07.2018 | 23:50

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը վստահ է, որ Վիեննայում նախարարների հանդիպմանը Չինաստանը դրական ներդրում կունենա միջուկային գործարքի պահպանման հարցում:

«Մենք վստահ ենք, որ այսօր Չինաստանը կկարողանա շարժվել Գործողությունների համատեղ համապարփակ պլանի պահպանման ուղղությամբ,- ասել է Զարիֆն՝ ամփոփելով նախարարական բանակցություններից առաջ չինացի պաշտոնակցի հետ հանդիպման արդյունքները: - Մենք վստահ ենք, որ Չինաստանը դրական ավանդ կներդնի այսօրվա քննարկումներում»:

Դիտվել է՝ 1523

Մեկնաբանություններ