ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մաքսիմ Շևչենկոն մեկնաբանել է Ադրբեջան այցը

Մաքսիմ Շևչենկոն մեկնաբանել է Ադրբեջան այցը
06.07.2018 | 23:52

Ռուս լրագրող Մաքսիմ Շևչենկոն հայտարարել է, որ գումարներ չի ստացել Բաքվից՝ անդրադառնալով Ադրբեջան այցելելու համար իր հասցեին քննադատությանը: YouTube-ի իր ալիքում «Итоговый стрим» հաղորդման ընթացքում նա նշել է, որ իրեն Ադրբեջան գնալ է առաջարկել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը:


«Վստահեցնում եմ՝ ոչ մի գումար չեմ ստացել, և չէի պատրաստվում ստանալ: Եթե ինձ փող առաջարկեին, ես ոչ մի դեպքում այնտեղ չէի գնա: Իհարկե, ադրբեջանցիներն ինձ համար բավականին հարմարավետ ճանապարհորդություն էին ապահովել...»,- ասել է նա: Շևչենկոն նշել է, որ «չնայած Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածք է, բայց դրա հարակից շրջաններն Ադրբեջանի տարածքներն են»:


«Հայերից ո՞վ կասի, որ դա այդպես չէ: Նրանցից ո՞վ կասի, որ այդ տարածքները Հայաստանինն են»,- հարցրել է լրագրողը՝ հավելելով, որ իր դիրքորոշումն անփոփոխ է մնացել, և նա կարծում է, որ հայերը և ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց տները: «Դա ողբերգություն էր բոլոր մարդկանց համար: Այդ պատճառով, ես գնացի այնտեղ, որպեսզի ասեմ, որ պատերազմն այդ բոլոր հարցերի վատ լուծում է ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար»,- ասել է Շևչենկոն: «Ես երկու հնագույն ժողովուրդներին իրական և խաղաղ երկխոսության կոչ եմ անում»,- ընդգծել է նա:

Դիտվել է՝ 1491

Մեկնաբանություններ