ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանի երդմնակալությանը ներկա կգտնվի 17 երկրի առաջնորդ

Էրդողանի երդմնակալությանը ներկա կգտնվի 17 երկրի առաջնորդ
06.07.2018 | 23:53

Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ հուլիսի 9-ին երդմնակալությանը կմասնակցի 17 երկրի նախագահ` գրում է թուրքական T24 կայքը և չի պարզաբանում, թե քանի երկրների ղեկավարների է ուղարկվել հրավեր։


ԵՄ երկրներից ներկա է լինելու միայն Բուլղարիայի նախագահը։ Թուրքիայի հարևաններից Էրդողանի երդմնակալությանը կմասնակցի նաև Վրաստանի ղեկավարը։ Արարողությանը ներկա կգտնվեն Սոմալիի, Զամբիայի, Պակիստանի, Մակեդոնիայի, ՈՒկրաինայի, Ղրղզստանի, Ղազախստանի, Վենեսուելայի և այլ երկրների առաջնորդներ։

Դիտվել է՝ 1430

Մեկնաբանություններ