ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տրանսպորտի փոխնախարարը զգուշացնում է՝ Լարսում մեքենաների կուտակումներ են

Տրանսպորտի փոխնախարարը զգուշացնում է՝ Լարսում մեքենաների կուտակումներ են
06.07.2018 | 23:53

Վերին Լարսում մեքենաների կուտակումներ են` Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը: Նրա խոսքով` ռուսական կողմից հերթը մոտ 5 կմ է, մեկ մեքենայի անցանելիությունը, եթե մեքենան հայտնվել է հերթի վերջում, 5 ժամ: Վրացական կողմից հերթի երկարությունը 2 կմ է, անցանելիությունը՝ մոտ 1,5 ժամ:


«Ժողովուրդ ջան, եթե ունեք ծանոթ բարեկամներ, որոնք պատրաստվում են ցամաքային ճանապարհով՝ Լարսով, ժամանել Հայաստան, զգուշացրեք հերթի գոյության մասին»,- գրել է Փամփուխչյանը՝ հավելելով, որ հերթը պայմանավորված է տուրիստական սեզոնի հետ, հերթում գտնվում են տարբեր երկրների քաղաքացիներ, որոնց մի մասը մեկնում է Բաթումի հանգստանալու:


Փոխնախարարը հորդորում է քաղաքացիներին խնդիրների դեպքում կամ մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում գործող թեժ գիծ՝ (010) 59-01-04:

Դիտվել է՝ 1692

Մեկնաբանություններ