ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նախիջևանում 3 ադրբեջանցի զինծառայող մահացել է, 11-ը՝ վիրավորվել «ավտովթարից»

Նախիջևանում 3 ադրբեջանցի զինծառայող մահացել է, 11-ը՝ վիրավորվել «ավտովթարից»
08.07.2018 | 00:06

Երեք ադրբեջանցի զինծառայող է մահացել, ևս 11-ը տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել Նախիջևանում ավտովթարի հետևանքով, հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը:


Միջադեպը եղել է հուլիսի 5-ին, երբ զինծառայողները վերադառնում էին Հայաստանին սահմանակից Գյուննութ գյուղում մարտական հերթապահությունից:
Ադրբեջանը վերջերս հաղորդում է Հայաստանի հետ Նախիջևանի սահմանին իբր արձանագրած հաջողությունների, հայկական զինված ուժերից շուրջ 11 հազար հեկտար տարածք գրավելու, նոր դիրքեր տեղակայելու մասին, ինչը հայկական կողմը հերքում է՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինուժը տեղաշարժեր ու ինժեներական աշխատանքներ է իրականացնում բացառապես իրենց տարածքում:


Հուլիսի 1-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդեց, որ հայկական Զինված ուժերը կրակ են բացել և թույլ չեն տվել ադրբեջանական զինված ուժերին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել նախիջևանյան ուղղությամբ, ադրբեջանական կողմի դիրքերից մեկը հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է։ Երեկ էլ սահմանի նախիջևանյան հատված էր այցելել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ