Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը պարզել է, որ Սիրիայի Դումա քաղաքում ապրիլին քիմիական հարձակման ժամանակ կիրառվել է քլոր: Կազմակերպության նախնական զեկույցը փաստում է, որ քլորի հիմքով տարատեսակ նյութեր են կիրառվել, նյարդապարալիտիկ նյութեր առայժմ չեն հայտնաբերվել: Ապրիլի 7-ին Սիրիայի Դումա քաղաքում տեղի ունեցած հարձակման հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ՝ այդ թվում երեխաներ են սպանվել: Սիրիական կառավարությունը հերքում է քիմիական նյութի կիրառման մեղադրանքները: