Ավստրիայի փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեն սոցցանցերից մեկում գրել է. «Ավստրիայում ապրող և Էրդողանին ձայն տված թուրքերին առաջարկում եմ Թուրքիա վերադառնալ»:
Նրա գրառումն արժանացել է տասնյակ հազարավոր մարդկանց հավանությանը։ Ավստրիայում բնակվող ու Թուրքիայի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող թուրքերից Էրդողանի օգտին է քվեարկել 72,3 տոկոսը։ Ավստրիայի «Ազատություն» կուսակցության անդամ Յոհան Գուդենուսը նույնպես խորհուրդ էր տվել Էրդողանին ձայն տված Ավստրիայի թուրքերին վերադառնալ Թուրքիա։ Ըստ նրա՝ Ավստրիայում բնակվող և երկքաղաքացիություն ունեցող թուրքերը, որոնք աջակցում են Էրդողանին, չեն ինտեգրվել` Էրդողանին ձայն տալը դրա ապացույցն է։