ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լուսավոր ապագա է» երաշխավորում Հյուսիսային Կորեային՝ ամբողջական ապամիջուկայնացման դեպքում` հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Փխենյանում: Նա ուրբաթ է ժամանել և կմնա մինչև հուլիսի 7-ը ու կուղևորվի Ճապոնիա, որտեղ եռակողմ հանդիպում կունենա Ճապոնիայի ու Հարավային Կորեայի ԱԳ նախարարների հետ։