Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. երկրորդ կիսաեզրափակիչը՝ Անգլիա-Խորվաթիա

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. երկրորդ կիսաեզրափակիչը՝ Անգլիա-Խորվաթիա
08.07.2018 | 13:37

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչում հուլիսի 11-ին կհանդիպեն Անգլիայի և Խորվաթիայի հավաքականները։ Դա հայտնի դարձավ քառորդ եզրափակիչի Ռուսաստան-Խորվաթիա հանդիպումից հետո, որում խորվաթները հետխաղյա 11-մետրանոցներով 4:3 հաշվով առավելության հասան մրցաշարը հյուրընկալող ռուսների նկատմամբ։


Սոչիում կայացած խաղի հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, մեկական գոլ էլ թիմերը փոխանակեցին լրացուցիչ 30 րոպեներին։
Ռուսաստանի ընտրանին այս մրցաշարին իր համար աննախադեպ արդյունք գրանցեց՝ հասնելով մինչև քառորդ եզրափակիչ։ Աշխարհի նախորդ առաջնություններում հավաքականին չէր հաջողվել հաղթահարել խմբային կամ անգամ ընտրական փուլերը։ Խորվաթիան երկրորդ անգամ հանդես կգա աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում՝ առաջին անգամ 1998-ին էր։


Շաբաթ օրը Անգլիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել էր Շվեդիային։
Կիսաեզրափակիչ առաջին խաղում հուլիսի 10-ին կհանդիպեն Ֆրանսիան և Բելգիան: Մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 15-ին, իսկ հուլիսի 14-ին կիսաեզրափակիչում պարտված թիմերը կխաղան երրորդ տեղի համար:

Դիտվել է՝ 2322

Մեկնաբանություններ