Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, շրջանցելով ներդրող ՈՒորեն Բաֆեթին, հայտնվել է Bloomberg գործակալության կազմած միլիարդատերերի նոր վարկանշային աղյուսակի առաջատար եռյակում:
Ցուկերբերգի կարողությունը կազմել է 81,6 մլրդ դոլար, որով նա հայտնվել է երրորդ հորիզոնականում, իսկ Բաֆեթի կարողությունը կազմում է 81,2 մլրդ դոլար: Ցուկերբերգին իր կարողությունը մեծացնել հաջողվել է Facebook-ի բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ: ՈՒրբաթ ընկերության բաժնետոմսերը 2,4 տոկոսով գնաճ են գրանցել:
Վարկանշային աղյուսակի առաջատարները նախկինի պես Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն է և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, նրանց կարողությունները կազմում են 142 և 94,2 մլրդ դոլար: Առաջատար եռյակում տեղ են գտել բացառապես ինովացիոն տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների ղեկավարները: