ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թաիլանդական քարանձավում արգելափակված երեխաները նամակ են գրել ծնողներին

Թաիլանդական քարանձավում արգելափակված երեխաները նամակ են գրել ծնողներին
08.07.2018 | 13:42

Թաիլանդի Չիանգրայ նահանգի քարանձավում արգելափակված պատանիները, որ պատանեկան ֆուտբոլային թիմի խաղացողներն են, իրենց մարզչի հետ նամակ են գրել հարազատներին և փոխանցել փրկարարների միջոցով: Նամակի տեքստը հրապարակվել է փրկարարական աշխատանքները համակարգող մասնագետների խմբի ֆեյսբուքյան էջում:

«Մեզ հետ ամեն ինչ կարգին է, բոլորն առողջ են, մի անհանգստացեք: Երբ դուրս գանք, ցանկանում ենք տարբեր համեղ ուտեստներ ուտել և անմիջապես տուն մեկնել»,- գրել են երեխաները: Նրանցից յուրաքանչյուրը մի քանի տող է գրել իր վիճակի մասին: Վերջում երեխաները դիմել են ուսուցիչներին և խնդրել նրանց շատ տնային հանձնարարություններ չտալ իրենց բացակայությամբ:


Դպրոցականներն ու նրանց մարզիչն արդեն 15 օր է, ինչ փակված են քարանձավում ջրհեղեղի պատճառով: Իշխանությունների խոսքով՝ նրանց դուրս բերելը վտանգավոր է չդադարող անձրևների պատճառով:

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ