Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրամանով մի քանի հազար քաղաքացիական ծառայողներ կզրկվեն իրենց պաշտոններից՝ գրում է politeka.net-ը:
Նախատեսվում է 18 հազար քաղաքացիական ծառայողների կրճատում: Նրանց կեսը ոստիկանության աշխատակիցներ են: Գիտնականների ու զինվորական անձնակազմի շրջանում նույնպես կրճատումներ կլինեն: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ Թուրքիայում ծրագրվում է աշխատանքից ազատել բոլոր համալսարաններից 199 գիտնականների, 5000 զինվորականների: Քաղաքացիական ծառայողների թվաքանակի կրճատման մասին հրամանագիրն ընդունվել է նախագահական ընտրություններում Էրդողանի հաղթանակից հետո: