ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փրկարարները դուրս են բերել Թաիլանդում քարանձավում արգելափակված 12 դպրոցականներից 4-ին

Փրկարարները դուրս են բերել Թաիլանդում քարանձավում արգելափակված 12 դպրոցականներից 4-ին
08.07.2018 | 23:33

Թաիլանդում փրկարարներին հաջողվել է քարանձավից դուրս բերել երկու շաբաթ արգելափակված 12 տղաներից չորսին: Առաջիկա ժամերին դուրս կբերվեն ևս երկու հոգի: Դպրոցականներից կազմված ֆուտբոլի թիմը և նրանց մարզիչը Չիանգարայ նահանգում գտնվող քարանձավում են հայտնվել տեղատարափ անձրևի հետևանքով: Հունիսի 23-ից ի վեր տեղացի և աշխարհի տարբեր անկյուններից՝ հիմնականում Եվրոպայից ժամանած փրկարարների խմբերը փորձում են դուրս բերել նրանց արգելափակումից:

Դիտվել է՝ 1230

Մեկնաբանություններ