ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մակրոնը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Մակրոնը մեկնում է Սանկտ Պետերբուրգ
08.07.2018 | 23:37

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում ներկա կլինի ֆուտբոլի աշխարհի առաջնության Բելգիա-Ֆրանսիա կիսաեզրափակիչ խաղին` աջակցելու Ֆրանսիայի հավաքականին:

Մայիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում Մակրոնը խոստացել էր, որ կվերադառնա, եթե Ֆրանսիայի հավաքականը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հասնի կիսաեզրափակիչ ու իհարկե` եզրափակիչ: Ելիսեյան պալատը ճշտել է, որ երեքշաբթի օրը Էմանուել Մակրոնը Պետերբուրգում միայն ներկա կլինի ֆուտբոլային հանդիպմանը, դիվանագիտական որև
է հանդիպում նրա ծրագրում չկա: Հունիսի 20-ին Մակրոնը ասել էր, որ Ֆրանսիայի հավաքականը աշխարհի առաջնությունում հաղթելու մեծ ներուժ ունի: Հուլիսի 6-ին Ֆրանսիա-ՈՒրուգվայ խաղը նա Ելիսեյան պալատի այգում դիտում էր պատանեկան ակումբների 300 ֆուտբոլիստների հետ: Առայժմ Ռուսաստան մեկնելու մասին լռում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, որ ֆուտբոլի մեծ երկրպագու է, թեպետ Անգլիայի հավաքականը ևս դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Դիտվել է՝ 1143

Մեկնաբանություններ