Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Թեքիրդաղի նահանգում, գնացքը դուրս է եկել գծերից, մահացել է 10 ու վնասվածքներ ստացել 73 մարդ: Վիրավորները տարհանվել են ուղղաթիռներով:
Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության ավելի քան հարյուր ավտոմեքենա: Չորլու քաղաքի քաղաքապետարանը կոչ է արել բնակիչներին արյուն հանձնել. այստեղ են բերվում միջադեպի հետևանքով տուժածները: Գնացքը 360 ուղևոր էր տեղափոխում Էդիրնե քաղաքից Ստամբուլ: Վթարի պատճառ են համարվում անբարենպաստ եղանակային պայմանները: