ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մերկելը ՆԱՏՕ-ի անդամներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության ծախսերը

Մերկելը ՆԱՏՕ-ի անդամներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության ծախսերը
09.07.2018 | 11:48

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության ծախսերը՝ կապելով Դոնբասում իրավիճակի և Ղրիմը Ռուսաստանին վերամիավորելու հետ:

Տեսաուղերձը հրապարակվել է Գերմանիայի կառավարության խոսնակ և մամուլի գրասենյակի ղեկավար Շտեֆեն Զայբերտի Twitter-ում: Մերկելի խոսքով՝ վերջին տարիներին դաշինքի մարտահրավերները կտրուկ փոխակերպվել են: «Ղրիմի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելը և զինված հակամարտությունն ՈՒկրաինայի արևելքում կարևոր դեր են խաղացել ՆԱՏՕ-ի ընդունած արմատական փոփոխությունների ու որոշումների մեջ: Սա նշանակում է, որ մենք պետք է ակտիվորեն կենտրոնանանք Դաշինքի պաշտպանության վրա և միջոցներ ձեռնարկենք, օրինակ՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում ներկայության միջոցով»,- ասել է կանցլերը:


Մերկելը նաև ընդգծել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության բյուջեի ավելացման անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 841

Մեկնաբանություններ