Երկուշաբթի Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա, և նա կրկին կստանձնի Թուրքիայի նախագահի պաշտոնը։
Արարողությունը տեղի կունենա Թուրքիայի խորհրդարանում, տեղի ժամանակով՝ 16։00-ին։ Հետո Էրդողանը նախագահական պալատ կժամանի, որտեղ երկրում իշխանության կառուցվածքի փոփոխությանը նվիրված արարողություն տեղի կունենա։ Այսօր կհայտարարվի Թուրքիայի նախարարների կաբինետի նոր կազմը։ Թուրքիայի կառավարությունում նախարարների թիվը 21-ից կկրճատվի 16-ի՝ մի շարք նախարարությունների միավորման արդյունքում։