Brexit-ի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Դևիդ Դևիսը հրաժարական է տվել: Sky News հեռուստաալիքի տվյալներով՝ որոշման պատճառ է դարձել վարչապետ Թերեզա Մեյի հետ անհամաձայնությունը, որը հայտարարել է Brexit-ից հետո ԵՄ-ի հետ սերտ տնտեսական հարաբերությունները պահպանելու ծրագրերի մասին։
Ծրագրի հետ նաև չի համաձայնել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Ջոնսոնը։
Նա քննադատել է վարչապետ Թերեզա Մեյի՝ Brexit-ի ծրագիրը, որը ԵՄ անդամ երկրների հետ սերտ տնտեսական հարաբերություններ է ենթադրում։ Հուլիսի 6-ին բրիտանական իշխանությունները հանդիպում են ունեցել Չեքերսում, որտեղ քննարկել են Եվրամիությունից դուրս գալու վերջնական նախագիծը։ Մասնավորապես` Բրիտանիան ԵՄ-ի հետ շարունակելու է առանց մաքսատուրքերի առևտուրը, կողմնորոշվելու է եվրոպական օրենսդրությամբ, երբ անհրաժեշտ լինի ազատ առևտրի համար։ Այդ նախագիծը, ըստ Ջոնսոնի, Բրիտանիան «կախյալ պետություն» կդարձնի։