Ռուսաստանը որևէ միություն քայքայելու նպատակ չի հետապնդում՝ ստիպելով իր կողմն անցնել` հայտարարել է Պետդումայի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Շվիտկինը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ին առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնի խոսքերը, որ Ռուսաստանը ցանկանում է ապակայունացնել ՆԱՏՕ-ն և Թուրքիային իր կողմ գրավել։
Շվիտկինը նշել է, որ ԱՄՆ-ն իր գործողություններով ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ստիպում է այլ կերպ նայել Ռուսաստանին և ամերիկացիների հետ փոխհարաբերություններին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը համաշխարհային ասպարեզում կառուցողական քաղաքականություն է վարում, որն էլ այլ երկրների համակրանքն է առաջացնում: