ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը ծանուցում է ստացել Հատուկ քննչական ծառայությունից մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ որպես վկա հարցաքննության ներկայանալու:
Նա նաեւ հրապարակեց այն նամակը, որը որպես պատասխան իրենք ուղարկել են ՀՔԾ։ Նամակում ասված է, որ 2018թ. հուլիսի 6-ին Քոչարյանի բնակության վայր փոստով ստացվել է ծանուցում այն մասին, որ հարցաքննությունը նշանակված է նույն օրը, երբ ստացվել է ծանուցագիրը՝ ժամը 15:30: Վ. Սողոմոնյանը պատասխան նամակում նաեւ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադառնա ոչ շուտ, քան 2018թ.-ի հուլիսի 25-ը: Երևան վերադառնալուց հետո նախագահ Քոչարյանը պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին: