ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զոհրաբ Մնացականյան - Էլմար Մամեդյարով հանդիպումը՝ հուլիսի 11-ին՝ Բրյուսելում

Զոհրաբ Մնացականյան - Էլմար Մամեդյարով հանդիպումը՝ հուլիսի 11-ին՝ Բրյուսելում
09.07.2018 | 21:56

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը` ասված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում։ Մնացականյանի՝ ԱԳ նախարար դառնալուց հետո Մամեդյարովի հետ առաջին հանդիպումն է։

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ