Հուլիսի 9-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի կունենա նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որից հետո նա կուղևորվի նախագահական պալատ։ Թուրքական ԶԼՄ-ներն ու պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ արարողությանը մասնակցելու է 22 պետության ղեկավար, իսկ 28 երկիր ներկայացված է լինելու վարչապետի ու խորհրդարանի նախագահի մակարդակով։
Թուրքիայի եղբայրական պետության նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը: Ադրբեջանը ներկայացված կլինի վարչապետի մակարդակով: Նովրուզ Մամեդովի պատվիրակությունն արդեն ժամանել է Անկարա: Իսկ նախագահ Ալիևը մնացել է Բաքվում և հանդիպում է անցկացրել շվեյցարացի գործարարների հետ` քննարկելով գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները: