ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանի երդմնակալության արարողությունը

Էրդողանի երդմնակալության արարողությունը
09.07.2018 | 22:01

Հունիսի 24-ի ընտրություններում հաղթանակ տարած Ռեջեփ Թայիբ Էրդողանը պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը կայացել է Թուրքիայի խորհրդարանում կառավարության անդամների և պատգամավորների ներկայությամբ, հայտնում է TRT-ն: Էրդողանը խորհրդարանի նախագահությունից ստացել է նախագահ վերընտրվելու մասին արձանագրությունը և երդում է տվել:

Այսօր նախագահական պալատում կկայանա խորհրդարանական համակարգից նախագահական համակարգի անցման պաշտոնական արարողությունը, ինչից հետո կկազմակերպվի հանդիսավոր ընթրիք, որին ներկա կլինեն ավելի քան 20 երկրների առաջնորդներ: Ժամը 21:00-ից հետո Թուրքիայի նախագահը կհայտարարի նոր կառավարության կազմը: Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ դա կանի ոչ թե վարչապետը, այլ երկրի նախագահը:

Դիտվել է՝ 1056

Մեկնաբանություններ