Այսօր հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը` հայտնում է The Guardian-ը: Պատճառը վարչապետ Թերեզա Մեյի բրեկզիտի պլանն է: Ջոնսոնը վերջին 24 ժամում հրաժարական տված երրորդ նախարարն է:
Դաունինգ սթրիթի հայտարարությունում նշված է. «Այսօր կեսօրին վարչապետն ընդունել է ԱԳ նախարարի պաշտոնից Բորիս Ջոնսոնի հրաժարականը: Նրան փոխարինողը հայտնի կլինի շուտով: Վարչապետը շնորհակալ է Բորիսին կատարած աշխատանքի համար»: