ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիայի կառավարության նոր կազմը

Թուրքիայի կառավարության նոր կազմը
10.07.2018 | 13:37

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երկուշաբթի Անկարայում նախագահական պալատում մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է կառավարության նոր կազմը: Փոխնախագահ է նշանակվել Ֆուաթ Օքթայը: Նոր կառավարության կազմում իրենց պաշտոններն են պահպանել ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը: Պաշտպանության նախարար է նշանակվել Հուլուսի Աքարը, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր:

Էրդողանը ֆինանսների նախարար է նշանակել իր փեսային՝ Բերաթ Ալբայրաքին, որ գլխավորում էր էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Նոր կառավարության կազմում ընդգրկվել է 16 նախարար՝ 10-ով պակաս, քան նախորդ կազմում: Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ վերացվել է վարչապետի պաշտոնը, իսկ կառավարությունն այժմ ղեկավարելու է նախագահը:

Դիտվել է՝ 1446

Մեկնաբանություններ

Մեզ հետ չես` մեր դեմ ես