ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն ԱՇՈՏՅԱՆ. Դուգինի, Շևչենկոյի և տեղեկատվական պատերազմի մասին

Արմեն ԱՇՈՏՅԱՆ. Դուգինի, Շևչենկոյի և տեղեկատվական պատերազմի մասին
10.07.2018 | 22:31

Այս քանի օրը հայկական լրատվական տիրույթում կրկին շրջանառվում են Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգի կարկառուն ներկայացուցիչեր՝ Դուգինի, Շևչենկոյի, etc , ցնդաբանությունները՝ կապված Արցախյան հակամարտության կարգավորման ինչ-որ անհեթեթ պայմանավորվածությունների հետ:

Այս կապակցությամբ կրկին հայտնում եմ, որ՝

1. Սերժ Սարգսյանին ազերպրոպի կողմից վերագրվող "խոստումները" աբսուրդային են:
2. Արցախյան հակամարտության կարգավորման ընթացքում հայկական կողմը շեշտը դրել է բացառապես Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և նրա իրականացման վրա:
3. Ադրբեջանա-ռուսական ռազմավարական դաշինքի երազանքը փայփայող այդ երկու բլբուլների ապատեղեկատվության և ստի տարածումը հայկական մեդիահատվածում համարում եմ տեղեկատվական պատերազմում ոչ ադեկվատ երևույթ: Մի տիրաժավորեք հակառակորդի քարոզչական հնարքները:
4. Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները չեն կարող ստվերվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող, բայց առաջին հերթին՝ Հարավային Կովկասում հենց ռուսական պետական շահերին դեմ աշխատող մարդկանց ջանքերով:

Եվ որպես հետգրություն. Եթե Սերժ Սարգսյանին վերագրվող "խոստումը" իրականությանը համապատասխաներ, ապա ակնհայտ է, որ միջազգային և աշխարհաքաղաքական բազմաթիվ շրջանակներ ջանք չէին խնայի Հայաստանում իշխանափոխությունը հենց սաղմնային փուլում կանխելու համար: Այնինչ հենց այդ օրերին մենք ականատեսը եղանք լրիվ այլ պատկերի:

Ներքաղաքական օրակարգը զերծ պահենք մեր համընդհանուր ազգային հարցերի շահարկումից:

Դիտվել է՝ 1590

Մեկնաբանություններ