ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արևի մասնակի խավարում

Արևի մասնակի խավարում
13.07.2018 | 22:11

ՈՒրբաթ, հուլիսի 13-ին, տեղի է ունեցել Արևի մասնակի խավարում, որը տեսանելի է եղել Ավստրալիայում ու Անտարկտիդայում: Բնական երևույթը տեսանելի չի եղել Հյուսիսային կիսագնդի բնակիչների համար: Արևի մասնակի խավարումը սկսվել է Երևանի ժամանակով ժամը 05:48-ին՝ Հնդկական օվկիանոսի հարավ-արևմտյան հատվածում, ու ավարտվել 08:14-ին՝ Նոր Զելանդիայի ու Անտարկտիդայի միջև:

Դիտվել է՝ 1546

Մեկնաբանություններ