Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Լավրովն ասել է՝ որը կլինի Պուտին-Թրամփ հանդիպման «կատարյալ» արդյունքը

Լավրովն ասել է՝ որը կլինի Պուտին-Թրամփ հանդիպման «կատարյալ» արդյունքը
14.07.2018 | 17:01

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք հանդիպման կատարյալ արդյունքը կլիներ առանցքային հարցերի շուրջ քննարկման ուղիների վերականգնումը: Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:


Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմն ակնկալում է պայմանավորվել ԱՄՆ-ի հետ բոլոր բարդ հարցերի շուրջ հեռահաղորդակցման ուղիների վերականգնման մասին:
ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ Պուտին-Թրամփ հանդիպումը հնարավոր կլինի հաջող անվանել միայն այն դեպքում, եթե այդ հանդիպումից հետո Մոսկվան ու Վաշինգտոնը սկսեն նորմալ շփվել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ