ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գարեգին Բ Կաթողիկոսը ոստիկանների ուղեկցությամբ դուրս եկավ շրջափակված մեքենայից և հեռացավ

Գարեգին Բ Կաթողիկոսը ոստիկանների ուղեկցությամբ դուրս եկավ շրջափակված մեքենայից և հեռացավ
15.07.2018 | 08:17

Հավաքվածները տեղեկացնում էին, որ իրենք Վեհափառի համար որևէ վտանգ չեն ներկայացնում և պահանջում էին, որ նա իջնի մեքենայից։ Ոստիկանների ժամանումից հետո Գարեգին Բ-ն իջավ մեքենայից և ոստիկանների ուղեկցությամբ հեռացավ։ Ցուցարարները շարունակեցին իրենց պահանջները ներկայացնել կաթողիկոսին և վանկարկել «Գարեգին, հեռացի՜ր»։

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ