ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը Մեյին խորհուրդ է տվել դատի տալ Եվրամիությանը

Թրամփը Մեյին խորհուրդ է տվել դատի տալ Եվրամիությանը
15.07.2018 | 17:49

ԱՄՆ-ի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հուլիսի 13-ի համատեղ ասուլիսում Թրամփն ասել է, թե ինքը մի առաջարկ է արել Թերեզա Մեյին, որը, սակայն, Բրիտանիայի վարչապետը «խիստ դաժան» է համարել:

BBC-ին Թերեզա Մեյին հարցրել է, թե ի՞նչ առաջարկի մասին է խոսքը: «Նա ինձ ասել է, որ ես պետք է դատական հայց ներկայացնեմ ԵՄ-ի դեմ: Բանակցությունների մեջ մի մտիր, դատի տուր նրանց»,- Թերեզա Մեյի փոխանցմամբ, խորհուրդ է տվել Դոնալդ Թրամփը:

Դիտվել է՝ 1265

Մեկնաբանություններ