ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տուսկը ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Չինաստանին կոչ է անում խուսափել առևտրային պատերազմներից

Տուսկը ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Չինաստանին կոչ է անում խուսափել առևտրային պատերազմներից
16.07.2018 | 14:29

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Չինաստանին՝ խուսափել առևտրային պատերազմներից, որոնք կարող են վտանգել միջազգային կարգն ու սպառնալիք ստեղծել միջազգային խաղաղության համար:


Ելույթ ունենալով ժամեր առաջ և իր խոսքն ուղղելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ այսօր հանդիպելու են Հելսինկիում, Տուսկը շեշտել է, որ դեռ ժամանակ կա քաոսից զերծ մնալու, և բոլոր կողմերի պարտքն է համատեղ աշխատել՝ հակամարտությունից խուսափելու համար:

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ