ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների պատճառը ԱՄՆ-ի հիմարությունն է

Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների պատճառը ԱՄՆ-ի հիմարությունն է
16.07.2018 | 14:54

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի վատ հարաբերությունների պատճառ ԱՄՆ-ի հիմարությունն է համարում։ Twitter-ի իր էջում նա գրել է, որ իր կարծիքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները երբևիցե ավելի վատ չեն եղել, քան հիմա:

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների բազմամյա հիմարության և անմտության պատճառով երբեք ավելի վատ չեն եղել, իսկ այժմ նաև վհուկների որս է»,- հայտարարել է Թրամփը։

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ